Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթամատույց

Աղոթամատույց
01.04.2023 | 00:01

Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված,
Ողջ Տիեզերքն ես սիրով արարել, ամեն արարած իր տեղում դրել,
Օրենքը զույգի՝ արու և էգի արարչագործման հիմքում է դրվել,
Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված:
Ցանկացած հոգի, Կամքով Արարչի աշխարհ է գալիս, փորձություններով գնում առ Աստված,
Հոգու աչքերով Աստծուն պիտ տեսնել, ձայնը Սուրբ Հոգու հոգու մեջ կրել,-
Փառք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված,
Ողջ Տիեզերքն ես սիրով արարել, ամեն արարած իր տեղում դրել:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4879

Մեկնաբանություններ